Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից հսկվող վայրում տղամարդու դի կա:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղալալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Ոստիկաններն ու քննիչները նշված սենյակում հայտնաբերել են 40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյանը:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ: