Հունվարի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, թարմ հետքերով բռնել են ենթադրյալ գողություն կատարողների:
Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Այդ օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում Արթիկի ոստիկանները «Կ. Գորոյան և գործընկերներ» ՍՊԸ-ին պատկանող քարհանքի տարածքից, որը գտնվում է Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 2 քաղաքացու: Նրանք են՝ Շիրակի մարզի բնակիչներ, 31-ամյա Քննիչ Կ.-ն և 33-ամյա Վարդան Մ.-ն:
Կասկածյալները եղել են վերջինիս կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով: Տեղում անձնական խուզարկությամբ նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ավտոմեքենայում հայտնաբերվել է նշված ՍՊԸ-ին պատկանող մոտ 40 մետր երկարությամբ «գերշե 35×3+10» տեսակի մալուխ:
Հետագա ընթացքը պարզաբանելու նպատակով ոստիկանները մալուխը առգրավել են, այնուհետև ոստիկանության Արթիկի բաժին է հրավիրվել նշված ՍՊԸ-ի տնօրեն Սահակ Ափոյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատկանող քարհանքից է գողացվել այդ մալուխը, ինչի պատճառով ՍՊԸ-ին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս: Կասկածյալները բաց են թողնվել: