▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը չի կարող մեկնել երկրից. ՀՔԾ-ն հրաժարվում է վերադարձնել վերջինիս անձնագիրը

«Առաջին լրատվական»-ը գրում է. Հատուկ քննչական ծառայությունը իրականում թույլ չի տվել Ռոբերտ Քոչարյանին բացակայել երկրից։ Քոչարյանն այս պահին Հայաստանում է և չի կարող մեկնել, քանի որ նրա անձնագիրը գտնվում է վարույթն իրականացնող մարմնի մոտ։ Այդ մասին կայքի հետ զրույցում ասել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

 

 

 

 

 

 

 

 

Նա նշել է, որ Քոչարյանը դիմումով տեղյակ էր պահել քննչական մարմնին, որ պատրաստվում է բացակայել երկրից, սակայն նախաքննական մարմինը մերժել է վերադարձնել անձնագիրը՝ պատճառաբանելով, որ իրենք իրավունք ունեն պահելու անձնագիրը և չվերադարձնելու, քանի որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ վարույթն իրականացնող մարմինը իրավունք ունի վերցնելու մեղադրյալի անձնագիրը։

Քոչարյանի պաշտպանները ներկայումս բողոքարկել են ՀՔԾ-ի այս պատասխանը։

Նշենք, որ նախօրեին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее