Ապրիլի 11–ին՝ ժամը 12։30–ին, կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ երկորրդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը նշեց, որ Քոչարյանը երկար և մանրամասն ելույթ է ունեցել և նկարագրել 2008թ. նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի մասին, որոնք պատճառ են հանդիսացել երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար։
«Դատարանում չի հնչել այնպիսի մի բան, որի մասին նախկինում չենք խոսել, պարզապես այս դատավորը երբեք չէր լսել այդ փաստարկները»,–ասաց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք՝ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:


