«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քոչարյանը կալանավորվեց։ Գագիկ Խաչատրյանը շարունակում է վայելքն իր Սանտաֆե սրճարանում»։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում է կայացրել՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Ռոբերտ Քոչարյանն ժամանել է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ,իսկ ԱԱԾ-ի մեկուսարան տեղափոխվելուց առաջ լրագրողներին Քոչարյանն ասել է. «Կարծում եմ՝ դուք տեսել եք՝ ո՛չ օրենք կա, ո՛չ էլ օրինականություն»:


