▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Շենգավիթի դատարանի առջեւ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ ազատ արձակի երկրորդ նախագահին։ Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։

/filemanager/uploads/2019/08/week-2/Robert_Qocharyan.jpg

Նշենք, որ Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին: Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Տեսանյութն՝ Էլինա Միհրանյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее