▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի կալանքը փոփոխելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լարվածություն առաջացնելու․ Բակո Սահակյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանն անդրադարձավ իր և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդության:

 

 

 

 

 

 

Բակո Սահակյանն ասաց, որ իրենց միջնորդության մեջ նշված էր, որ դա քայլ չէ ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու, դա խափանման միջոցը վերանայելու միջնորդություն էր ընդամենը։ «Մեր գրավոր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու, ընդհակառակը՝ եթե կար լարվածություն, լարվածոթյունը թուլացնելու նպատակ էր հետապնդում»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի այսօրվա հայտարարությանը, որ կան ուժեր, որոնք մեր երկու պետությունների ժողովուրդների միջեւ թշնամանք են հրահրում, կամ տարածքներ հանձնելու միտումներ ունեն՝ Բակո Սահակյանն ասաց, որ եթե կան այդպիսի գործիչներ եւ ուժեր, ապա մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց․ «Եթե կան նման նպատակներ, ես էլ եմ որակում դավաճանություն, բայց ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ նախապատրաստում են այդպիսի դավաճանական գործողությւոններ իրականացնել»,-ասաց Բակո Սահակյանը։

Հիշեցնենք՝ Սահակյանն ԱԺ-ում է՝ հանդիպելու «Իմ քայլը» խմբակցության հետ։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ նրանք էին երաշխավորություն ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու հարցով։

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի գործով Բակո Սահակյանի երաշխավորությանը

Դիտեք նաև՝ 

 

 




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее