▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է.yerkir.am

 

Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցածը շարունակում է մնալ հանրության քննարկման առարկա:   Yerkir.am-ը Աստանայում տեղի ունեցածի եւ դրան հետեւած իրադարձությունների վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից:   Նա, չցանկանալով խորանալ մանրամասների մեջ, ասաց հետեւյալը. «Որեւէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ պատնեշների ստեղծումը: Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս»: 
Մանրամասները` yerkir.am կայքում: 

Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցածը շարունակում է մնալ հանրության քննարկման առարկա:  

Yerkir.am-ը Աստանայում տեղի ունեցածի եւ դրան հետեւած իրադարձությունների վերաբերյալ փորձել է  մեկնաբանություն ստանալ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից:   Նա,  չցանկանալով խորանալ մանրամասների մեջ՝ ասել է հետեւյալը. «Որեւէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ պատնեշների ստեղծումը: Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս»: 

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նազարբաեւը ներկայացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը, որում կոչ էր արվում՝ Հայաստանը Եվրասիական միությունում ընդգրկել  միայն վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, այսինքն առանց Ղարաբաղի:

Սերժ Սարգսյանը այս հայտարարությանը պատասխանել էր արդեն Հայաստանում. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее