▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականները Արթիկում ծեծել են քաղաքացուն

Համացանցում կադրեր են տարածվել, որտեղ նշվում է, որ ՔՊ-ականները Արթիկում ծեծի են ենթարկել քաղաքացուն։

Այս թեմայով «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար, փաստաբան Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Մասիսում քպ-ականները, ըստ հրապարակվածի, ծեծում էին ընդդիմադիր քաղաքացուն՝ ոհմակի տրամաբանությամբ, այսօր նորից Արթիկում նման խմբակային ծեծի և նվաստացման տեսանյութ է հրապարակվել։
Եթե նման քայլերի գնային ընդդիմադիրների համակիրները՝ ազգային գվարդիայից մինչև հատուկ նշանակության բոլոր ստորաբաժանումներ առավոտից կսկսեին ասֆալտին տալով ձերբակալել հարյուրավոր անձանց, խուզարկություններ անել, իսկ դատարաններն էլ իհարկե կալանքներ կտային։
Այ սա է ՔՊ իշխանության բարքերը, հարգելի քաղաքացիներ. քպ-ականներին ամեն ինչ, իսկ ընդդիմադիրներին օրենք...
Սա փոխելու միակ ելքը հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելն է»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее