▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականների որդիները զինվորական ծառայությունից տարկետում են ստացել՝ առողջական խնդիրների պատճառով, սակայն շարունակում են պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել. ․․

«Ազատություն» ռադիոկայանը գրում է․«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Գնել Սանոսյանի որդին՝ Գոռ Սանոսյանը, 2024-ին առողջական հիմքերով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ Չնայած այդ առողջական խնդիրներին՝ Սանոսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա է կառուցում և ներկայում հանդես է գալիս «Արարատ-2» ֆուտբոլային ակումբում։

Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից տարկետում է ստացել նաև իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի որդին՝ Սամվել Գևորգյանը. այս խնդիրները, սակայն, վերջինիս չեն խանգարել հանդես գալ բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականում, նաև՝ «Հատիս» թիմում։

Ինչպե՞ս է ստացվել, որ առողջական խնդիրներով հնարավոր է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու բասկետբոլով զբաղվել, բայց հնարավոր չէ անգամ սահմանափակումներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել։

Մաանրամասները՝ սկզբնաղբյուրում

info@asekose.am/095519696
Հասարակություն далее