▲ Դեպի վեր

Среда, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ի թույլտվությամբ այգում ռեստորան են կառուցում, ապա այն 10 միլիոն դրամով վարձակալության հանձնում»

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը լուսանկարներ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ 

«Տեսնես՝ ՔՊ-ի մոտ ցինիզմը սահման ունի՞, թե՞ միայն նախկիններին են մեղադրում այգիներում դղյակներ ու օբյեկտներ կառուցելու մեջ, երբ միևնույն ժամանակ հենց ՔՊ-ի թույլտվությամբ այգում ռեստորան են կառուցում, ապա այն 10 միլիոն դրամով վարձակալության հանձնում։

Այսինքն՝ նախկինների դեմ պայքարի անվան տակ կրկնում են նույն կոռուպցիոն սխեմաները, որը արդեն փաթեթավորված է «թավշյա Հայաստանի» անվան տակ։

Լավ հարստանալու բիզնես ծրագիր չէ՞՝ նախկիններին քննադատելով իշխանության գալն ու հետո նույնը անել արդեն իրենց շահի համար։

Ի դեպ, նկարում պատկերված ռեստորանը պատկանում է հայտնի «ցնցուղի» դեպքի պատճառով աշխատանքից ազատված Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանին։

Թող ժողովուրդը հետևություն անի և հաշվարկի, քանի հատ թավշյա ցնցուղու գումար է ծախսվել այս շինությունը կառուցելու համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее