▲ Դեպի վեր

Понедельник, 31.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ն, զգալով ծանր պարտությունը, թիրախավորել է ազդեցիկ մրցակիցներին»․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքժյան եթերում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցող դեպքերին․ «Այսօր առավոտից իշխանությունը Գյումրիում դիմել է ռեպրեսիվ մեթոդների։ Խուզարկություններ են անցկացվում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբում, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանին պատկանող տարածքներում։ Սա ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող իրավական բեսպրիդել է։ ՔՊ-ն զգալով, որ Գյուրիի ընտրություններում ծանր պարտություն է կրում, թիրախավորել է բոլոր ազդեցիկ մրցակիցներին։ Եթե հիշում եք՝ անցած օրերին թիրախում մեր կուսակցությունն ու մեր թեկնածուն էին, ստացան համարժեք պատասխան»,-ասաց Սուրենյանցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее