▲ Դեպի վեր

Среда, 02.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ն պարտվում է Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերում»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

Փարաքարում ջախջախեցինք ՔՊ-ին` 57%, հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Սոցցանցերում տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է, որ Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի նախընտրական շտաբում նշում են հաղթանակը։

Թարմացված․ Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է ․ Գյումրիում որոշ տեղամասերում փոփոխվում են ընտրությունների արդյունքները՝ նժարը թեքելով դեպի ՔՊ-ի կողմը։ Այս պահի դրությամբ ՔՊ-ն որոշ առավելություն ունի, բայց ընդդիմությունը ընդհանուր առմամբ հաղթում է՝ գերազանցելով 50%-ը։

Եթե, իհարկե, միանան ընդդիմադիր ուժերը։

Իսկ ահա Փարաքարում ընդդիմադիր միակ ուժը՝ «Միասնություն» դաշինքը, միայնակ հաղթում է ՔՊ-ին ու նրան սպասարկող մյուս երկու կուսակցություններին՝ հավաքելով ավելի քան 60%:

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ն պարտվում է Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերում՝ Նորակերտում, Բաղրամյանում, Այգեկում, Մերձավանում, Պտղունքում, Արևաշատում, Մուսալեռում, Թաիրովում և Փարաքարում։ Միայն մի քանի տեղամասում է ՔՊ-ն որոշ առաջատար, և դա կապված է Լյուդվիգ Գյուլնազարյանի բնակության գյուղի՝ Փարաքարի հետ, իսկ մյուս վայրերում ընդդիմադիր միակ թեկնածու Վալոդյա Գրիգորյանը «Միասնություն» դաշինքով անվիճելի առաջատար է։
Իմ կարծիքով, առնվազն 60% ձայն ընդդիմությունը ստացել է Փարաքար համայնքում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее