▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ վարձակալած գրասենյակը ոչ միայն Գագիկ Խաչատրյանինը չէ, այլեւ Խաչատրյանն այն խլել էր ինքնասպան եղած գործարարից

 

Մի քանի կայքերում լուրեր տարածվեցին, թե «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը գրասենյակ է վարձակալել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող շենքում։ Այս լուրերը շահարկեցին նաեւ տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Արդյոք սա՞ է պատճառը, որ Հայաստանի թալանի մեջ ամենաշատ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը դեռեւս ՀՀ ԱՆ որեւէ քրեակատարողական հիմնարկում նստած չէ»։
ՔՊ-ն այս տեղեկությունը հերքեց՝ տեղեկացնելով, որ կուսակցությունը Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող գրասենյակը վարձակալել է 1 տարի ժամկետով՝ 01/03/2019թ․-01/03/2020թ․՝ տարածքի սեփականատեր ոմն Դավիթ Թադեւոսյանից, եւ այն ամենեւին էլ չի պատկանում Գագիկ Խաչատրյանին։ Ավելին, Գագիկ Խաչատրյանն այդ հասցեի շենքը խլել է հայտնի գործարար Համլետ Ամիրխանյանից, որը մի քանի տարի առաջ՝ 2015 թվականին ինքնասպանություն գործեց։
Համլետ (Աբրամ) Ամիրխանյանի ինքնասպանությունը կապվում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ։ Նման բան կարծելու առիթ է հանդիսացել Ամիրխանյանի՝ ինքնասպանությունից առաջ գրված նամակը։
Այդ նամակում Աբրամ Ամիրխանյանը պատմել է, որ 2010 թվականին ինչ-որ «հրեշներից» վարկ է վերցրել, իսկ վարկատու հանդես է եկել ինչ-որ «Բրեդվել Լիմիթիդ»: Ամիրխանյանը գրավադրել է իր՝ Վարդանանց փողոցում 2200 մետր հողը՝ կառուցման իրավունքով, եւ Խանջյան 29 հասցեի շինությունը, եւ, ինչպես ինքն է գրել, ընկել է թակարդը։ Աբրամ Ամիրխանյանն իր նամակում, ըստ էության պատմել է, որ իրենից այդ «հրեշները» խլել են ամեն ինչ, իրենից գնել են Սայաթ-Նովա 40 հասցեի 5 հարկերը՝ շատ ցածր արժեքով, եւ այլն։ Ամիրխանյանի նամակը սկսվում է «Я попал под влиянием "Монстра"» նախադասությամբ, եւ վերջում գրում՝ «А теперь конкретное имя Монстра»՝ «Իսկ հիմա՝ «հրեշի» կոնրետ անունը. Խաչատրյան Արտյոմ Գագիկի»: (Արտյոմ Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի որդին է,-հեղ․):
Ի դեպ՝ ՀՀ Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ Աբրամ Ամիրխանյանի ինքնասպանության առիթով հարուցված քրեական գործը չի կարճվել եւ չի կասեցվել, եւ այս պահին գտնվում է նախաքննության փուլում։

Մի քանի կայքերում լուրեր տարածվեցին, թե «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը գրասենյակ է վարձակալել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող շենքում։ Այս լուրերը շահարկեցին նաեւ տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Արդյոք սա՞ է պատճառը, որ Հայաստանի թալանի մեջ ամենաշատ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը դեռեւս ՀՀ ԱՆ որեւէ քրեակատարողական հիմնարկում նստած չէ»։

 

 

 

 

 

 

 

 

armtimes.com-ն է գրում այս մասին և նշում, որ ՔՊ-ն այս տեղեկությունը հերքեց՝ տեղեկացնելով, որ կուսակցությունը Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող գրասենյակը վարձակալել է 1 տարի ժամկետով՝ 01/03/2019թ․-01/03/2020թ․՝ տարածքի սեփականատեր ոմն Դավիթ Թադեւոսյանից, եւ այն ամենեւին էլ չի պատկանում Գագիկ Խաչատրյանին։ Ավելին, Գագիկ Խաչատրյանն այդ հասցեի շենքը խլել է հայտնի գործարար Համլետ Ամիրխանյանից, որը մի քանի տարի առաջ՝ 2015 թվականին ինքնասպանություն գործեց։

Համլետ (Աբրամ) Ամիրխանյանի ինքնասպանությունը կապվում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ։ Նման բան կարծելու առիթ է հանդիսացել Ամիրխանյանի՝ ինքնասպանությունից առաջ գրված նամակը։

 

 

 

 

 

 

 

 

 

Այդ նամակում Աբրամ Ամիրխանյանը պատմել է, որ 2010 թվականին ինչ-որ «հրեշներից» վարկ է վերցրել, իսկ վարկատու հանդես է եկել ինչ-որ «Բրեդվել Լիմիթիդ»: Ամիրխանյանը գրավադրել է իր՝ Վարդանանց փողոցում 2200 մետր հողը՝ կառուցման իրավունքով, եւ Խանջյան 29 հասցեի շինությունը, եւ, ինչպես ինքն է գրել, ընկել է թակարդը։ Աբրամ Ամիրխանյանն իր նամակում, ըստ էության պատմել է, որ իրենից այդ «հրեշները» խլել են ամեն ինչ, իրենից գնել են Սայաթ-Նովա 40 հասցեի 5 հարկերը՝ շատ ցածր արժեքով, եւ այլն։ Ամիրխանյանի նամակը սկսվում է «Я попал под влиянием "Монстра"» նախադասությամբ, եւ վերջում գրում՝ «А теперь конкретное имя Монстра»՝ «Իսկ հիմա՝ «հրեշի» կոնրետ անունը. Խաչատրյան Արտյոմ Գագիկի»: (Արտյոմ Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի որդին է,-հեղ․):

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ՝ ՀՀ Քննչական կոմիտեից, որ Աբրամ Ամիրխանյանի ինքնասպանության առիթով հարուցված քրեական գործը չի կարճվել եւ չի կասեցվել, եւ այս պահին գտնվում է նախաքննության փուլում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее