ՔՊ–ի 24-րդ համարը ևս բարեգործությամբ է զբաղվում. Մելոյանն ու Ալեքսանյանը մանրամասներ ներկայացրեցին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Մելոյան ու Ալիկ Ալեքսանյանը ներկայացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 24-րդ համար Լուսինե Ավետիսյանի՝ մարտի 2-ին կատարած գրառումը։ Հրապարակման մեջ Ավետիսյանը նշում է, թե հերթական տունն է գազաֆիկացվել Սպիտակի գյուղերից մեկում՝ «Փեթակ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի նախագահը հենց Լուսինե Ավետիսյանն է։
«Այսինքն՝ ՔՊ-ին կարելի է բացահայտ բարեգործություն․․․Սա երկակի ստանդարտների հերթական դրսևորումն է։ Հարգելի հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերներ, կարող եք սա հանցագործության մասին հաղորդում համարել, գնալու՞ եք, բերմա՞ն եք ենթարկելու տիկնոջը»,- ասաց Մելոյանը։
***
Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»,–հայտնում են կոմիտեից։
***
|
«Հարցաքննության ընթացքում իրավացիորեն մեր կողմից ներկայացվեցին երեխաների ծննդյան վկայականներն, այդ թվում՝ 2026 թվականի փետրվարի 20-ին ծնված երեխայի․ Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները տեղեկացված էին այդ հանգամանքի մասին»,- այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ ներկայացվածը հանրային հասանելիություն ունեցող տվյալ է, և այս գործով ձերբակալման անհրաժեշտություն չի եղել։ «Եթե տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվում, ակնհայտորեն կարող եմ նշել, որ դրա դեմ էլ ենք առարկելու․․․ Տնային կալանքն ինքնին, կալանքին համարժեք խափանման միջոց է։ Այդ իմաստով եկեք հասկանանք՝ լավ, ի՞նչ ռիսկ պետք է լինի բացառապես դրական բնութագրվող, բարձրագույն կրթությամբ Գոհար Ղումաշյանի նկատմամբ ինտենսիվ խափանման միջոցը»,- նշեց Վարդևանյանը։ *** |
|
«Գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որն ակնհայտ քաղաքական հետապնդում է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը՝ անդրադառնալով նրա ձերբակալմանը։ «Ղումաշյան Գոհարը որևէ կապ և առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, սա մենք համարում ենք ապօրինություն, քաղաքական հետապնդման դրսևորման առանձնահատուկ ձև, իսկ երբ որ այդ քաղաքական հետապնդումը դրսևորվում է մայրական հատուկ խնամք պահանջվող երեխայի ծնողի նկատմամբ, սա առավել քան մտահոգիչ և խնդրահարույց ենք համարում։ Այս պահին առաջադրել են մեղադրանք և պետք է որոշեն՝ տանում են դատարան կալանքի, չնայած ձերբակալել են դատարան կալանքի սանկցիայի ներկայացնելու նպատակով, բայց վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշելու իր դիրքորոշումը․ խափանման միջոցի հարց պետք է քննարկվի»,- նշեց փաստաբանը։ |


