▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրդերը շարունակում են ոչ միայն քաղաքական, այլ նաև դեմոգրաֆիական աճը

 

ՀՀ-ին անմիջապես սահմանակից ներկայիս Թուրքիայի 3 նահանգում՝ Կարսում, Արդահանում և Իգդիրում խորհրդարանական ընտրություններում հաղթել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը:
Արդանահանում 30 տոկոս ձայն ստացած ԺԴԿ-ն իր հետևում է թողել Էրդողանի և Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, որը հավաքել է 26.5 տոկոս՝ 2011-ի ընտրությունների համեմատ կորցնելով 14 տոկոս ձայներ:
Կարսում ԺԴԿ-ն զարգացրել է հաջողությունը՝ ստանալով քվեների 43.5 տոկոսը: Կարսում ԱԶԿ-ն երկրորդն է 27 տոկոսով՝ նախորդ ընտրության համեմատ կորցնելով 15 տոկոս ձայն:
Իգդիրում քրդական ուժի հաջողությունն ավելի ակներև է՝ 56 տոկոս՝ ընդդեմ ԱԶԿ-ի 11 տոկոսի (17 տոկոսանոց կորուստ) և «Ազգայնական շարժման» 26.8 տոկոսի (6.66 (!) տոկոսանոց կորուստ):
Այսպիսով, դատելով ընտրությունների արդյունքներից՝ կարելի է պատկերացում կազմել մեզ սահմանակից շրջաններում դեմոգրաֆիկ վիճակի մասին, այն է՝ քրդերը շարունակում են աճը ոչ միայն քաղաքական, այլ նաև դեմոգրաֆիական: Բացի այդ, ԱԶԿ-ի դիրքերի թուլացումն ու քրդական ուժի ամրապնդումը կապված է նաև նրա հետ, որ ավանդաբար Էրդողանին ձայներով ապահովող շատ քրդեր այս ընտրություններին սատարել են ԺԴԿ-ին:
Արևմտյան Հայաստանի զգալի հատվածում կրկին քրդական ուժն է հաղթել, իսկ որոշ հատվածներում՝ ԱԶԿ-ն: Երրորդ ուժ այս տարածքներում լուրջ հաջողություն չի ունեցել: Այս ընտրությունները ցույց տվեցին, թե ԱԶԿ-ի և Էրդողանի համար որքան կարևոր են քրդերի ձայները, որոնք էլ նախկին ընտրություններում օգնել են վստահ հաղթանակներ տանել:

ՀՀ-ին անմիջապես սահմանակից ներկայիս Թուրքիայի 3 նահանգում՝ Կարսում, Արդահանում և Իգդիրում խորհրդարանական ընտրություններում հաղթել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը:Արդանահանում 30 տոկոս ձայն ստացած ԺԴԿ-ն իր հետևում է թողել Էրդողանի և Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, որը հավաքել է 26.5 տոկոս՝ 2011-ի ընտրությունների համեմատ կորցնելով 14 տոկոս ձայներ:Կարսում ԺԴԿ-ն զարգացրել է հաջողությունը՝ ստանալով քվեների 43.5 տոկոսը: Կարսում ԱԶԿ-ն երկրորդն է 27 տոկոսով՝ նախորդ ընտրության համեմատ կորցնելով 15 տոկոս ձայն:Իգդիրում քրդական ուժի հաջողությունն ավելի ակներև է՝ 56 տոկոս՝ ընդդեմ ԱԶԿ-ի 11 տոկոսի (17 տոկոսանոց կորուստ) և «Ազգայնական շարժման» 26.8 տոկոսի (6.66 (!) տոկոսանոց կորուստ):

Այսպիսով, դատելով ընտրությունների արդյունքներից՝ կարելի է պատկերացում կազմել մեզ սահմանակից շրջաններում դեմոգրաֆիկ վիճակի մասին, այն է՝ քրդերը շարունակում են աճը ոչ միայն քաղաքական, այլ նաև դեմոգրաֆիական: Բացի այդ, ԱԶԿ-ի դիրքերի թուլացումն ու քրդական ուժի ամրապնդումը կապված է նաև նրա հետ, որ ավանդաբար Էրդողանին ձայներով ապահովող շատ քրդեր այս ընտրություններին սատարել են ԺԴԿ-ին:Արևմտյան Հայաստանի զգալի հատվածում կրկին քրդական ուժն է հաղթել, իսկ որոշ հատվածներում՝ ԱԶԿ-ն: Երրորդ ուժ այս տարածքներում լուրջ հաջողություն չի ունեցել: Այս ընտրությունները ցույց տվեցին, թե ԱԶԿ-ի և Էրդողանի համար որքան կարևոր են քրդերի ձայները, որոնք էլ նախկին ընտրություններում օգնել են վստահ հաղթանակներ տանել:

Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее