▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնի դեմ մահափորձի գործով մեղադրյալը մահացել է

armtimes.com-ը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում երեք օր առաջ մահացել է  «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ռաֆիկ Խաչատրյանը:

 

 

 

 

Նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը, որը մշտապես բարձրաձայնել է իր պաշտպանյալի առողջական վատ վիճակի մասին, մեր զրույցում ասաց, որ Խաչատրյանը լյարդի հետ կապված խնդիրներ ուներ: Խաչատրյանը մինչ այս պահվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մի քանի անգամ պաշտպանի միջնորդությամբ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:

 

 

 

 

 

Նրա մասով գործն անջատվել էր եւ ուղարկվել դատարան: Մի քանի անգամ, սակայն նրա վատ ինքնազգացողության պատճառով նիստերը հետաձգվել են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ 2017-ի սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցներից սպանվել էր Մոսինյանը, իսկ հրազենյաին վիրավորում էր ստացել ալավերդցի Վահագն Աբգարյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее