▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քրիստոնյա-ալևիական բարեկամության» խմբի հայազգի խոսնակը սկանդալային գրառում է կատարել

 

Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության նախաձեռնությամբ ստեղծված  «Քրիստոնյա-ալևիական բարեկամության» (CAF)  խմբի  անդամ և խոսնակ ծագումով հայ Մադլեն Վարթյանը «Facebook»-ում գրառում է կատարել Պաղեստինի Բեյթուլլահմ քաղաքում գտնվող եկեղեցու ոչնչացման մասին:
Ըստ թուրքական «habervakti» լրատվամիջոցի` Գերմանիայի հայկական խորհրդի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Վարթյանը գրառման մեջ՝ արտահայտելով իր զայրույթը մահմեդական  թուրքերին, արաբներին ու քրդերին անվանել է ավազակախմբեր:
 
Նա նշել է  թեև կատարվածի մեղավորները պաղեստինցի ծայրահեղականներն են, սակայն պատասխանատուն ողջ սուննիական աշխարն է:
Անդրադառնալով Եվրոպա գաղթած փախստականներին՝ Վարթյանը կարծիք է հայտնել, որ դեմոկրատական և լիբերալ կառույցները, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպացի պաշտպաններն իբր իրենց դռներն են բացել փախստականների առաջ, իրականում «Եվրոպային ծախված շներ են»:
Վարթյանի այս գրառումը քննադատության է արժանացել (CDU)-ի դաշնային պատգամավոր ծագումով թուրք Ջեմիլե Յուսուֆի կողմից, որը նույպես գրառում է կատարել սոցցանցերում:
«Քրիստոնյա-ալևիական բարեկամության խմբից հրապարակված վերջին գրառումն ուղղակի ինձ շոկի մեջ գցեց: Այդ խոսքերը լցված էին բոլոր ժողովուրդների և կրոնական խմբերի նկատմամբ  ատելությամբ և մենք չենք ընդունում »,- ասված է գրառման մեջ:
 
Աղբյուր`    Ermenihaber

Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության նախաձեռնությամբ ստեղծված  «Քրիստոնյա-ալևիական բարեկամության» (CAF)  խմբի անդամ և խոսնակ ծագումով հայ Մադլեն Վարթյանը «Facebook»-ում գրառում է կատարել Պաղեստինի Բեյթուլլահմ քաղաքում գտնվող եկեղեցու ոչնչացման մասին:

Ըստ թուրքական «habervakti» լրատվամիջոցի` Գերմանիայի հայկական խորհրդի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Վարթյանը գրառման մեջ՝ արտահայտելով իր զայրույթը մահմեդական  թուրքերին, արաբներին ու քրդերին անվանել է ավազակախմբեր: Նա նշել է  թեև կատարվածի մեղավորները պաղեստինցի ծայրահեղականներն են, սակայն պատասխանատուն ողջ սուննիական աշխարն է:

Անդրադառնալով Եվրոպա գաղթած փախստականներին՝ Վարթյանը կարծիք է հայտնել, որ դեմոկրատական և լիբերալ կառույցները, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպացի պաշտպաններն իբր իրենց դռներն են բացել փախստականների առաջ, իրականում «Եվրոպային ծախված շներ են»:Վարթյանի այս գրառումը քննադատության է արժանացել (CDU)-ի դաշնային պատգամավոր ծագումով թուրք Ջեմիլե Յուսուֆի կողմից, որը նույպես գրառում է կատարել սոցցանցերում:

«Քրիստոնյա-ալևիական բարեկամության խմբից հրապարակված վերջին գրառումն ուղղակի ինձ շոկի մեջ գցեց: Այդ խոսքերը լցված էին բոլոր ժողովուրդների և կրոնական խմբերի նկատմամբ  ատելությամբ և մենք չենք ընդունում »,- ասված է գրառման մեջ: 

Աղբյուր`    Ermenihaber

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее