▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռադդ քաշիր ու հարվածի տակ մի դիր ժողովրդին. Քոչարյանը՝ Փաշինյանին

Երևանում կայացած նախընտրական հանդիպման ընթացքում Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ  Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատության ենթարկեց գործող իշխանություններին։

«Այսօր մեզ դրել են նոր տնտեսական խնդիրների առջև, սա փաստ է, ոչ թե՝  էմոցիոնալ գնահատական»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե եթե քպ-ն մնա իշխանության, ապա Հայաստանը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ։

Քոչարյանն իր ելույթում ներկայացրեց գործող իշխանության դեմ ուղղված հետևյալ յոթ հիմնական մեղադրանքները. պատերազմ և զոհեր, տարածքային կորուստներ, Արցախի հանձնում, կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքար, կոռուպցիա և պետական պարտքի ավելացում, սոցիալական անարդարություն, հանցավորության ու թմրամոլության աճ։

«Այս ամենը հանուն նրա են, որ մեկ մարդ անպայման ուզում է պահել իր աթոռը, սոսնձել է իրեն այդ աթոռի հետ։ Եթե ինչ որ բան է եղել սոսնձի հետ, դա մեր դարդը չի, պետք է պոկենք»,-ասաց Քոչարյանը։

Խոսելով ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին, նա նշեց, թե Հայաստանին պետք չէ թշնամի սարքել Ռուսաստանի հետ։

«Մեզ պետք են դաշնակցային հարաբերությունների ՌԴ-ի հետ և շատ լավ հարաբերություններ և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի հետ։ Մեզ պետք է և՛-և՛, ոչ թե կա՛մ-կա՛մ, և դա հնարավոր է անել։ Պետք չէ սադրել մեծ պետություններին և հարվածի տակ դնել սեփական ժողովրդին։ Եթե դու սիրում ես մեր ժողովրդին, ուրեմն ռադդ քաշիր և հարվածի տակ մի դիր ժողովրդին։ Մեր հետագա քայլերի բանաձևը շատ պարզ է՝ չկա Նիկոլը պաշտոնում, չկան խնդիրները Հայաստանում։ Չկա Նիկոլը՝ չկա ճգնաժամ, չկա աղքատություն, չկա պատերազմ, չկա ազգային նվաստացում, չկա նաև 300 հազար ադրբեջանցիների վերադարձի վտանգը»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее