Չնայած Սևանի քաղաքապետի զգուցացումների, որ սևանցիները չմասնակցեն Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, Aravot.am-ի թղթակիցն այսօր արձանագրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ոմանք դիմավորել են աղ ու հացով, իսկ փողոցներում եղել են նույնիսկ «Մեռնեմ ջանիիիդ», թագավոր ախպեր» արտահայտություններ՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին:
Aravot.am-ը նաև գրում է, որ հանդիպումից հետո «Ժառանգության» առաջնորդին մոտեցել է մի երիտասարդ՝ Կարեն Ժամհարյանն ու հեգնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքի տերը չի եղել, որ հացադուլը չի շարունակել, հետո սկսել է հետաքրքրվել, թե ի՞նչ իմաստ ուներ դա, ի՞նչ էր դա՝ ծո՞մ, թե՞ հացադուլ: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանը` ստորև.