«Գործող նախագահի քայլերի բացակայությունը կամ պատրվակները ինձ ստիպում են, որ, իմ կյանքի գնով կայացնեմ ազգային միասնությունը»,- այս մասին այսօր Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա շեշտել է, որ չի ուզում ապրիլի 9-ից հետո գնալ զուգահեռ ճանապարհով:
«Ժառանգության» առաջնորդը հավելել է` 8 օր ժամանակ կա, որ Սերժ Սարգսյանըւ որոշի՝ ինքը ազգային միասնության հետ է, թե՝ ոչ: