ՍիվիլՆեթ-ի տեսանյութում` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, ով ապրիլի 24-ին գտնվում էր Ստամբուլում, ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման արարողությանը՝ «Հայդարփաշա» երկաթուղային կայարանում:
Րաֆֆի հովհաննիսյանը շեշտել է, որ երբ խոսքը գնում է հայ ժողովրդի իրավունքների վերականգնման և դեպի հայրենի բնօրրան վերադարձի իրավունքի մասին` դա պետք է տեղի ունենա հատուկ կարգավիճակով և ոչ երբեք քաղաքացիություն շնորհելու կամ փոխելու պայմանով: Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել այն թուրքերին և քրդերին, ովքեր փրկել են հայերի կյանքը:
Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել այն թուրքերին և քրդերին, ովքեր փրկել են հայերի կյանքը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet