«ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պահվածքը հակասահմանադրական է: Նա ժողովրդի իրավունքը խլելու իրավունք չունի, անգամ` գեղեցիկ ձևակերպումներով, և մեր առաջարկը շատ բանական է, շրջահայաց և միտված է ազգային միասնության հաստատմանը»: Այս մասին այսօր Կապանում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, ըստ որի` Րաֆֆի Հովհաննիսյանի` քաղաքական իշխանությունը կիսելու պահանջը ոչ միայն հակասահմանադրական են, այլև` անտրամաբանական:
«Պարոն Թովմասյանը վերջին շրջանում շեղվել է ճշմարիտ ուղուց: Ինքը պետք է պատասխան տա կուցակցական հրահանգված դիրքորոշման համար»,- նշեց «Ժառանգության առաջնորդը: