Անահիտ Բախշյանն այսօր առիթ է ունեցել «Ժառանգություն» կուսակցությունից հեռանալուց հետո առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հանդիպումը տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի տիկնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի ղեկավարած «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» դասընթացի շրջանակներում 11 աշակերտական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհների հանձնման արարողության ժամանակ:
Երևանի թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բաշխյանի բարեկամությունը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ ավելի վաղուցվա պատմություն ունի, քան արդեն նախկին անդամակցությունը «Ժառանգության»-ը:
Րաֆֆի Հովհաննիսյան-Անահիտ Բախշյան հանդիպման առիթը, ճիշտ է, քաղաքական չի եղել, սակայն նրանք միջոցառման ներկաներից առանձին որոշ ժամանակ զրուցել են, թե ինչի մասին ՝ կարելի է ենթադրել:
Մնում է ավելացնել, որ լավ է, երբ հայաստանյան իրականությում ականատես ենք լինում քաղաքակիրթ քաղաքականության նման դրսևորման: