▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ԱԳՆ-ն դիրքորոշում է հայտնել Գարեգին Նժդեհի վերաբերյալ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Արցախը Ադրբեջան է և բացականչական նշան։

Նա ընդգծել է, որ ինքն Ալիևի մամուլի քարտուղարը չէ և չի կարող իմանալ, թե ինչ նկատի ուներ Ալիևը՝ արտահայտվելով այս կամ այն հարցերի մասին։

«Մենք կարող ենք տալ մեր գնահատականը, այլ ոչ թե մեկնաբանել: Մենք տեսնում ենք մեծ քանակությամբ քաղաքական հայտարարություններ, որոնք արվում են երկու կողմերից՝ Երևանի և Բաքվի, ղարաբաղյան կարգավորման թեմայով: Մենք ելնում ենք այն բանակցային օրակարգից, որն ունենք սեղանին: Ռուսաստանն աշխատում է կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնեցված փաստաթղթերով»,-ասել է ՌԴ արտգործնախարարության խոսնակը:

Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասին մամուլում տարածված հաղորդագրություններին:

Հարցին, թե Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են հայ եկեղեցու տարածքից ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը, Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից:

«Եթե դուք գլոբալ մոտենաք այս հարցին, ապա կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք պատմականության գիրկը: Այս տեսակետից մենք տվեցինք բոլոր գնահատականները ինչպես ճեպազրույցների ձևաչափով, այնպես էլ արտգործնախարարության հատուկ զեկույցում: Մեր գնահատականը տեղին է, եթե մոտենանք պատմության տեսանկյունից»,- ասել է Զախարովան:

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև ավելացրել է, որ տեղյակ չէ Արմավիրում տիրող իրավիճակի, տեղական իշխանությունների գործողությունների և Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հուշատախտակը ապամոնտաժելու նախաձեռնության օժանդակության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее