▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՌԴ-ի հետ քայքայվող հարաբերություններում Նիկոլն ունի կարմիր գիծ». Աշոտյան

Անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանին քաղաքացի Նարինե Խաչատրյանը հարց է ուղղել․ 

«ՌԴ պաշտոնյաները ուղիղ հարձակման են անցել Նիկոլի նկատմամբ իրենց հայտարարություններով, ի՞նչ հետևանքներ կունենան սրանք»։

Արմեն Աշոտյանը պատասխանել է. «ՌԴ-ի հետ քայքայվող հարաբերություններում Նիկոլն իրականում ունի կարմիր գիծ։ Այդ գիծը Հայաստանի ներսում սոցիալական ցնցումները կանխելն է՝ ռուսական հնարավոր տնտեսական պատժամիջոցների հետևանքով։ Այսինքն, նա փորձելու է չհասցնել իրավիճակը այն հանգրվանին, որ Ռուսաստանը կտրուկ քայլեր ձեռնարկի, որոնց հետևանքով մի երկրի ներսում սոցիալ-տնտեսական կտրուկ լարումներ ստեղծվեն, որոնք հարված կհասցնեն Փաշինյանի ռեժիմին։ Չէ՞ որ, ի հակառակ ինքնիշխանության մասին ճամարտակություններին, վերջին տարիներին Հայաստանի կախվածությունը Մոսկվայից տնտեսական ոլորտում շոշափելի աճել է։ Ի դեպ, ԵՄ-ին միանալու հանրաքվեի հարցը սառեցնելու հիմքում նույնպես ընկած է Նիկոլի մտավախությունը՝ ԵԱՏՄ-ից շպրտվելու և իր իշխանությանը մահացու հարված ստանալու։ Արևմուտքից խոստացված մի քանի հարյուր միլիոնով «տուն չես պահի», և, ինչպես Մուրացանը կգրեր մեր օրերի մասին, «դատարկ սիրտը կների, բայց դատարկ ստամոքսը չի ների»։ Ֆիքսենք նաև, որ նույն Արևմուտքում վերջին շրջանում տեսանելի թուլացել են Նիկոլի հիմնական լոբբիստների՝ Մակրոնի և ԱՄՆ Դեմկուսի դիրքերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее