Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Մոսկվա քաղաքի Լենինգրադյան մայրուղում բախվել են 35 GG 990 համարանշի հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ մահացածներն ու վիրավորը եղել են Nissan-ի մեջ։ Nissan Teana-ն պատկանում է Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 73-ամյա Հայկանուշ Տիգրանի Թերզյանին։