▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«РИА Новости»-ի հրապարակումն ու Բաքվի հերթական զառանցանքը՝ ԼՂՀ անկախության օրվա առիթով

Այսօր ազատ Արցախը 23 տարեկան է, և այդ առիթով սպասելի էին, որ հարևան երկրի մամուլում տեղ կգտնեն օրվա թեմայով  զավեշտալի հրապարակումներ:  Եվ ահա «ԱՊԱ» գործակալությունը  ««РИА Новости» допустило провокацию в отношении Азербайджана» Վերնագրով հոդվածի ներքո գրում է.

««РИА Новости» լրատվական գործակալությունը հերթական անգամ սադրել է Ադրբեջանին՝ տեղադրելով  Արցախի անկախության օրվան նվիրված հոդված»:  

Նշված է,  որ մասնավորապես  «РИА Новости»-ին հերթական անգամ «խեղաթյուրել է» Ադրբեջանի «տարածքային ամբողջականության մասին ճշմարտւթյունը» և գրել, որ «Լեռնային Ղարաբաղը եղել է Հայաստանի կազմում»:

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, պատմական գիտությունների դոկտոր Մուսա Գասիմլին կրկնել է ադրբեջանական քարոզչամեքենայի հիմնական կեղծիքը, թե Հարավային Կովկասում հայերը «եկվոր»  են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее