▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Գասպարյանը «Բանանց»–«Շիրակ» խաղի ընդմիջմանն ամուսնության առաջարկ է արել իր ընտրյալին

Հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի «Բանանց»–«Շիրակ» հանդիպման ընդմիջմանը:

Ավանդույթի համաձայն, դաշտի տեր ակումբը տարբեր մրցույթների օգնությամբ նվերներ են հանձնում մասնակից երկրպագուներին, իսկ միջոցառումը վարում էր VivaroNews-ի աշխատակից, մարզական հայտնի մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը:

Նա միջոցառման ընթացքում մոտեցավ տրիբունային, և անսպասելի քայլ կատարեց՝ ամուսնության առաջարկ կատարելով այնտեղ գտնվող իր սիրելիին՝ Ասպրամ Սարատիկյանին:

Հաճելի իրադարձություն, որը հեքիաթային էր սիրող զույգերի, զարմանալի և տպավորիչ՝ մարզադաշտում գտնվող երկրպագուների համար:

 

 

vivaronews.am

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее