▲ Դեպի վեր

Суббота, 12.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյումրու ավագանու ընտրությունների ողջ նախընտրական քարոզարշավի շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ թեկնածուներից երկուսին՝ Վարդան Ղուկասյանին ու Կարեն Սիմոնյանին աջակցում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընտրությունների արդյունքներով, երկու ուժերն էլ մանդատներ ստացան ավագանու ընտրություններում:

Ավելին, հենց առաջին օրը Կարեն Սիմոնյանը հայտարարեց, որ սատարելու են ընդդիմադիր ուժերից առավելագույն քվե ստացած Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա դառնա քաղաքապետ: Ռուբեն Մխիթարյանը ևս հայտարարեց այդ մասին՝ կանխելով բոլոր հնարավոր ասեկոսեներն ու շահարկումները, որոնք հավանական էին՝ հաշվի առնելով մեր քաղաքական դաշտի «առանձնահատկությունները»: Երեկ համապատասխան հայտարարություն արեց նաև Մարտուն Գրիգորյանը, ինչը նշանակում է, որ Գյումրու քաղաքապետ կընտրվի Վարդան Ղուկասյանը: Ստացվում է, որ եթե Գյումրիում քաղաքապետ է ընտրվում թեկնածու, որը, ըստ տեղեկությունների, վայելում էր երկրորդ նախագահի աջակցությունը, գումարած՝ «Մայր Հայաստանի» ստացած 2 մանդատը, ըստ այդմ, փաստացի ուժեղանում են Ռոբերտ Քոչարյանի դիրքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее