▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7–ին

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու․ այն կհրապարակվի դեկտեմբերի 7–ին՝ ժամը 16։00-ին։  Այդ  մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

 

 

 

 

 

 

 

 

Ըստ Ալումյանի՝ ուրբաթ օրը դատարանը կա՛մ որոշում կկայացնի դիմել Սահմանադրական դատարան, կամ էլ կալանավորել Քոչարյանին կամ ազատ արձակել: Ալումյանը նշեց, որ բոլոր միջնորդությունները և ապացույցները ներկայացված են, և ինչ հարց կար քննարկելու, բոլորը քննարկված են:



 

Նշենք, որ արդեն 5-րդ օրն է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։ 

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Պաշտոնաթող նախագահն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее