▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. ՀՔԾ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է:

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից՝ հայտնելով իրենց դիրքորոշումը Վերաքննիչ քրեական դատարանի որոշման վերաբերյալ:



«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի է, և Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը՝ վերացնելով  առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու:

Կարդացեք նաև՝ Փաստաբանը բացատրում է, թե ինչ փաստարկով է ազատ արձակվել Ռոբերտ Քոչարյանը


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее