Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին, ամենայն հավանականությամբ, չի քվեարկելու։ Այս մասին տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմանյանը` նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ։
«Պարոն Քոչարյանն այժմ հանրապետությունում չէ։ Չեմ կարող ասել, երբ կվերադառնա»,– emedia.am-ի հետ զրույցում ասել է Վ. Սողոմոնյանը, նշելով, որ հավելյալ տեղեկություն դեռ կփոխանցվի։
Հիշեցնենք, որ 2012թ–ի մայիսի 6–ի խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Ծրագրերի համար եմ քվեարկել»: