Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդհատել է հարցազրույցը «հիմար և ոչ դուրեկան հարցերի» պատճառով։
30-ամյա պորտուգալացին սկզբում խոսել է Արքայական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի մասին, իսկ հետո մի փոքր վրդովված նշել է, որ տեղյակ չէ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին լուրերից:
Газета-ի փոխանցմամբ՝ հետո լրագրողը Ռոնալդուին հարցրել է անգլիացի կիսապաշտպան Ստիվեն Ջերարդի՝ ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի» տեղափոխության եւ Ռոնալդուի՝ «Ռեալի» հետ մինչեւ 2018-ը նախատեսված պայմանագրի ժամկետի լրանալու մասին, ինչից հետո ֆուտբոլիստը դադարեցրել է հարցազրույցը՝ ասելով. «Դուք ցանկանում եք, որ ես անբարյացակամ գտնվեմ այդ մարդկանց հանդեպ: Իմիջիայլոց, դա ձեր աշխատանքն է։ Այժմ ես հիմար տեսք ունեմ»,- ասել է Ռոնալդուն։