Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
Հուլիսի 15-ից հայկական գյուղմթերքի արտահանումը Հայաստանից ՌԴ ԱՐԳԵԼՎԱԾ է...
Շնորհավորում եմ նիկոլականներին, ժեխին ու փթիրին այս կապակացությամբ...
Հուսամ Նիկոլ ընտրող և Նիկոլ պաշտող մեր գյուղատնտեսները իրենց ապրանքը կվաճառեն Լոնդոնի, Փարիզի, Աթենքի, Հռոմի, Վարշավայի, Մադրիդի, Բրյուսելի շուկաներում և խանութներում...
Հուսամ, այդքան միամիտը չեք, որ չհասկանաք, որ Ռոսսելխոզնադզորի այս հրահանգը քաղաքական է...
Հ.Գ. Ռոսսելխոզնադզորը 18 էջից բաղկացած ցուցակ է ներկայացրել, թե որ կազմակերպություններին է արգելվում ՌԴ արտահանել գյուղմթերքներ, որը նշանակում է՝ արգելվում է ԲՈԼՈՐԻՆ...
Լրագրող Բարիս Մուրազին էլ ֆեյսբուքյան իր էջում երեկ տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամաբ․ «Վաղվանից միրգ-բանջարեղենը առաքում ենք սորոսակնների տուն»։
Հիշեցնենք, որ ռոսսելխոզնադզորն արգելել է հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը Ռուսաստան։
Ռուսաստանի սննդի անվտանգության ծառայությունը նամակ է հղել ՀՀ սննդի անվտանգության տեսչության պետին՝ տեղեկացնելով, որ հուլիսի 15-ից Ռուսաստանը չի ընդունելու հայկական պտուղ-բանջարեղեն:
Նշվում է՝ հայկական պտուղ-բանջարեղենի մեջ պեստիցիդների առկայությունը բարձր է եղել:
«Պարզ է, որ սա բացառապես քաղաքական որոշում է»,-տեսանյութում ասում է լրագրողը։