Ստավրոպոլից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռի ուղևորը մերկացել է ուղեկիցների աչքի առաջ և փորձել մտնել օդաչուների խցիկ։ Դեպքի մանրամասներն ու տեսանյութը հրապարակել է Mash Telegram-յան ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թռիչքի ժամանակ հարբած ռուս կինը ցանկացել է ծխել և դրա համար փակվել է զուգարանում։ Երբ բորտուղեկցորդուհին դիտողություն է արել կնոջը, նա մերկացրել է կուրծքը և սկսել է բղավել, որ ինքնաթիռի բոլոր ուղևորներին վտանգ է սպառնում։ Դրանից հետո կինը փորձել է մտնել օդաչուների խցիկ, սակայն անձնակազմի անդամը որոշել է կանգնեցնել նրան, իսկ հարբած կինը կծել է նրա ուսից։
Արդյունքում մյուս ուղեկիցներն օգնել են հանգստացնել ուղևորին և ձեռնաշղթաներ հագցրել նրան։ Այդ վիճակում ռուս կինն անցկացրել է թռիչքի մնացած մասը։