▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսաաստանը չի հրաժարվում վերադարձնել Պերմյակովին». Պետդումայի պատգամավոր.galatv.am

galatv.am-ը գրում է.Ռուսաստանի պետդումայի պատգամավորական խմբում Գյումրի ժամանած ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ, Պետդումայի պատգամավոր Օլեգ Լեբեդեւը Պետդումայի անունից այսօր  հնչեցրեց ցավակցություններ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, ողջ հայ ժողովրդին: Լեբեդեւը հրեշավոր հանցագործություն համարեց կատարվածը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը սահմաններ չի ճանաչում, այն ողբերգություն է նաեւ Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի համար՝ այդ թվում զինծառայողի ընտանիքի: Հարցին, թե արդյո՞ք տեղի  ունեցած հրեշավոր սպանությունը չի վատթարացնի հայ-ռուսական հարաբերությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական կողմը համառորեն չի ցանկանում մեղադրյալին վերադարձնել հայկական կողմին, Լեբեդեւը ընդգծեց՝ հույս ունի, որ երկու երկրների դարավոր բարեկամությանը կատարվածը չի խոչընդոտի:

«Որպեսզի հետաքննությունը լինի թափանցիկ, այստեղ վերջերս եկան ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչները՝ Բաստրիկինի գլխավորությամբ: Հայաստանի եւ ՌԴ քննչական կոմիտեների կողմից ստեղծվել է համատեղ շտաբ : Այս շտաբում ընդգրկվել են լավագույն քրեագետները՝ Ռուսաստանի եւ Հայաստանի, եւ ես վստահ եմ, որ այս հետաքննությունը կլինի մաքսիմալ թափանցիկ, եւ մենք բոլորս՝ դուք լրագրողներդ եւ մենք՝ պատգամավորներս, պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ այս հանցագործության հետաքննությունը կատարվի առավելագույն թափանցիկությամբ, մարդիկ տեղեկացված լինեն…»:

Պետդումայի պատգամավորը նշեց, որ հայ խորհրդարանականների հետ հանդիպելով՝ համատեղ որոշում են կայացրել՝ ստեղծել պատգամավորների խումբ, որը հետեւելու է նախաքննության ընթացքին: «Մենք եւս բաց եւ թափանցիկ կաշխատենք, կհանդիպենք ձեզ հետ, կներկայացնենք հետաքննության արդյունքները: Կարեւորն այն է, որ այս դեպքում նախաքննությունն ընթանում է Հայաստանում, դատաքննությունը եւս տեղի կունենա Հայաստանում»,-նշեց Լեբեդեւը:

Աավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Ռուսաստանի պետդումայի պատգամավորական խմբում Գյումրի ժամանած ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ, Պետդումայի պատգամավոր Օլեգ Լեբեդեւը
Պետդումայի անունից այսօր  հնչեցրեց ցավակցություններ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, ողջ հայ ժողովրդին:
Լեբեդեւը հրեշավոր հանցագործություն համարեց կատարվածը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը սահմաններ չի ճանաչում, այն ողբերգություն է նաեւ Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի համար՝ այդ թվում զինծառայողի ընտանիքի:
Հարցին, թե արդյո՞ք տեղի  ունեցած հրեշավոր սպանությունը չի վատթարացնի հայ-ռուսական հարաբերությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական կողմը համառորեն չի ցանկանում մեղադրյալին վերադարձնել հայկական կողմին, Լեբեդեւը ընդգծեց՝ հույս ունի, որ երկու երկրների դարավոր բարեկամությանը կատարվածը չի խոչընդոտի:
«Որպեսզի հետաքննությունը լինի թափանցիկ, այստեղ վերջերս եկան ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչները՝ Բաստրիկինի գլխավորությամբ: Հայաստանի եւ ՌԴ քննչական կոմիտեների կողմից ստեղծվել է համատեղ շտաբ : Այս շտաբում ընդգրկվել են լավագույն քրեագետները՝ Ռուսաստանի եւ Հայաստանի, եւ ես վստահ եմ, որ այս հետաքննությունը կլինի մաքսիմալ թափանցիկ, եւ մենք բոլորս՝ դուք լրագրողներդ եւ մենք՝ պատգամավորներս, պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ այս հանցագործության հետաքննությունը կատարվի առավելագույն թափանցիկությամբ, մարդիկ տեղեկացված լինեն…»:
Պետդումայի պատգամավորը նշեց, որ հայ խորհրդարանականների հետ հանդիպելով՝ համատեղ որոշում են կայացրել՝ ստեղծել պատգամավորների խումբ, որը հետեւելու է նախաքննության ընթացքին:
«Մենք եւս բաց եւ թափանցիկ կաշխատենք, կհանդիպենք ձեզ հետ, կներկայացնենք հետաքննության արդյունքները: Կարեւորն այն է, որ այս դեպքում նախաքննությունն ընթանում է Հայաստանում, դատաքննությունը եւս տեղի կունենա Հայաստանում»,-նշեց Լեբեդեւը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее