▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային

 

ermenihaber-ը գրում է.Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա է հղել` Թուրքիայում 19-ամյա ռուս ուսանողուհի Մարիամ Իսմաիլովայի անհետացման հետ կապված: Ըստ թուրքական «Cnnturk»-ի` Թուրքիայում գտնվող Ռուսաստանի դեսպանատան մամլո խորհրդական Իգոր Միտյակովը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը, Իսմայիլովայի Թուրքիայում գտնվելու մասին, որևէ  տեղեկություն չի տրամադրում:
Նախկինում արված հայտարարությունների համաձայն Մարիամ Իսմայիլովան հունիսի 12-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Իսմայիլովայի ընտանիքի վկայությամբ`ռուս աղջիկը անձնագիրը գաղտնի կերպով վերցնելով Մոսկվայում գտնվող Շերեմետևո օդանավակայանից մեկնել է Թուրքիա:
Կան խոսակցություններ, որ Իսմայիլովան, Ռուսաստանից մեկնելով Թուրքիա, փորձել էր անդամագրվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը:
Նշենք, որ ավելի վաղ թուրք-սիրիական սահմանին գտնվող Քիլիս նահանգում (Թուրքիա), ձերբակալվել էր Ռուսաստանի քաղաքացի Վարվարա Կարաուլովան, որը պատրաստվում է հատել թուրք-սիրիական սահմանը, որպեսզի նույնպես համալրեր ԻՊ-ի շարքերը:

ermenihaber-ը գրում է.Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա է հղել` Թուրքիայում 19-ամյա ռուս ուսանողուհի Մարիամ Իսմաիլովայի անհետացման հետ կապված: Ըստ թուրքական «Cnnturk»-ի` Թուրքիայում գտնվող Ռուսաստանի դեսպանատան մամլո խորհրդական Իգոր Միտյակովը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը, Իսմայիլովայի Թուրքիայում գտնվելու մասին, որևէ  տեղեկություն չի տրամադրում:

Նախկինում արված հայտարարությունների համաձայն Մարիամ Իսմայիլովան հունիսի 12-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Իսմայիլովայի ընտանիքի վկայությամբ`ռուս աղջիկը անձնագիրը գաղտնի կերպով վերցնելով Մոսկվայում գտնվող Շերեմետևո օդանավակայանից մեկնել է Թուրքիա:Կան խոսակցություններ, որ Իսմայիլովան, Ռուսաստանից մեկնելով Թուրքիա, փորձել էր անդամագրվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը:Նշենք, որ ավելի վաղ թուրք-սիրիական սահմանին գտնվող Քիլիս նահանգում (Թուրքիա), ձերբակալվել էր Ռուսաստանի քաղաքացի Վարվարա Կարաուլովան, որը պատրաստվում է հատել թուրք-սիրիական սահմանը, որպեսզի նույնպես համալրեր ԻՊ-ի շարքերը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее