ՌԴ Դաշնային խորհուրդը հայտնել է, որ շուտով կսկսվեն Ստեփանակերտում (ռուսական գերատեսչությունը կիրառում է Արցախի մայրաքաղաքի անվան ադրբեջանական Խանքենդի տարբերակը) Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքները: «Մեր երկկողմանի խնդիրներից կնշեի Խանքենդիում գլխավոր հյուպատոսության բացումը, մենք նախատեսում ենք դրա համար նախապատրաստական աշխատանքներ սկսել մոտ ապագայում»,- հանդիպման ժամանակ ասել է սենատորը՝ դիմելով ադրբեջանցի գործընկերներին։ Նրա խոսքով՝ իդեալական կլիներ այս գլխավոր հյուպատոսությունը բացել 2024 թվականին։ «Սա թույլ կտա մեզ վերացնել փոխադարձ հյուպատոսական ներկայության անհավասարությունը»,- հավելել է Կարասինը: |
Ռուսաստանը ցանկանում է մոտ ապագայում գլխավոր հյուպատոսություն բացել Ստեփանակերտում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet