▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը ծանր գին է վճարում պատժամիջոցների պատճառով

ԱՄՆ նախագահ Օբամայի ասելով, Ռուսաստանը ծանր գին է վճարում ուկրաինական իրադարձությունների առնչությամբ արևմտյան պատժամիջոցների պատճառով: Երևի արևմտյան մտածողության տեր մարդիկ երբեք էլ չհասկանան, որ ռուսների մեծամասնությունը թքած ունի այդ ծանր գնի վրա, եթե մեծանում է ռուսական տերության տարածքը:

Հսկայական տարածք ունեցող ավստրոհունգարական կայրությունն էր, որ կարող էր վերածվել փոքր Ավստրիայի, ու դա չդառնար ազգային ողբերգություն: Արևմտյան մտածողության կրող չեխերն էին, որ հանգիստ կարող էին «ազատ արձակել» Սլովակիան: Բայց դեռ «շատ հեռու այն ճամփան», որ ռուսական մտածողությունը կբերի այսօրվա արևմտյան չափանիշներին, ինչը նշանակում է արևմտյան պատժամիջոցների զրոյական արդյունք:

Վախթանգ Սիրադեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее