▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը չի առաջարկել ԼՂ հարցով նոր փաստաթուղթ ընդունել. Սերգեյ Լավրով

Armlur.am-ը գրում է. Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցով Ռուսաստանը հանդես չի եկել որևէ նոր փաստաթղթերի ընդունման նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2015թ. ռուսական արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ոչ մի «Լավրովի փաստաթուղթ» կամ որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նա ընդգծել է, որ ԼՂ կարգավորման համար գոյություն ունի միայն մի քանի փաստաթուղթ:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее