Ադրբեջանական haqqin.az-ը կայքը գրում է, որ ռուսական «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը մոտ օրերին Բաքու է ուղարկելու Ադրբեջանի պատվիրած ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը, այդ թվում՝ «Солнцепёк» ТОС-1А ծանր հրանետային համակարգերի 2-րդ խմբաքանակը:
Նշենք, որ «Солнцепёк» ТОС-1А ծանր հրետանային համակարգի կրակոցի հեռավորությունը կազմում է 6.000 մետր։ Մեկ հրթիռի հարվածի տարածքը՝ կախված իր տեսակից, կազմում է 25-40.000 քմ (2.5-4 հա)
Բացի այդ, Ադրբեջան նաև կուղարկվեն ТММ-6 ծանր մեխանիզացված կամուրջներ և ИМР-3М ինժեներային մաքրիչ մեքենաների առաջին խմբաքանակը (3 միավոր)։