Իրանական կողմը դեռ չի դիմել Ռուսաստանին՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետաքննության հարցում օգնության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մեր իրանցի բարեկամներից այդ մասին դեռ ոչ մի ահազանգ չենք ստացել։ Ռուսաստանը պատրաստ էր Հայաստանում գտնվող երկու ուղղաթիռ ուղարկել՝ Իրանի նախագահ Ռաիսիի կործանված ուղղաթիռը որոնելու համար»,- ասել է Պեսկովը։ ***
*** ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանը Հայաստանի միակ հարևանն է, որի հետ ունենք հազարավոր տարիների պատմություն՝ պատերազմի տարիներ, խաղաղության տարիներ, որոնց ընթացքում իրարից և՛ սովորել ենք, և՛ իրար շատ բան ենք տվել, և՛ իրար օգնել։ *** |
|
Ողբերգության մեղավորն ԱՄՆ-ն է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախկին նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Նրա խոսքով՝ Վաշինգթոնն էմբարգո է սահմանել՝ Թեհրանին ինքնաթիռների և ավիացիոն պահեստամասերի վաճառքի վրա՝ չնայած Միջազգային դատարանի որոշմանը։ «Այս իրադարձությունը կներառվի Իրանի դեմ ԱՄՆ-ի հանցագործությունների ցանկում։ Նախագահի ուղղաթիռի կործանման հետ կապված ողբերգության մեղավորն ԱՄՆ-ն է»,- ասել է Զարիֆը։ |
***
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, Իրանի կառավարությանը, ժողովրդին և ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին: «Ցավով տեղեկացա, որ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է իմ հարգարժան գործընկեր, եղբայր, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ պարոն Էբրահիմ Ռաիսին։ Ես աղոթում եմ ամենակարող Ալլահին՝ նրա ողորմության համար»,- հայտարարել է Էրդողանը։ *** |
ԵՄ-ն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտաքին գործերի նախարար Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության և անձնակազմի այլ անդամների մահվան կապակցությամբ: Այս մասին իր X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Մեր մտքերն ընտանիքների հետ են»,- նշել է նա։ *** |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական ուղերձը՝ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին․ «Հարգելի՛ պարոն Խամենեի, ընդունեք խորին ցավակցություններս՝ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին պատուհասած մեծ ողբերգության՝ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, ինչպես նաև ձեր երկրի մի շարք այլ նշանավոր պետական գործիչների կյանքը խլած ավիավթարի կապակցությամբ: Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ականավոր քաղաքական գործիչ էր, որն իր ամբողջ կյանքը նվիրեց Հայրենիքին ծառայելուն։ Նա իրավամբ վայելում էր հայրենակիցների մեծ հարգանքն ու զգալի հեղինակություն՝ արտերկրում։ Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ՝ նա անգնահատելի ներդրում է ունեցել մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում, մեծ ջանքեր է գործադրել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու համար։ Ես բազմիցս հանդիպել եմ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ, և հավերժ կպահեմ այդ հիանալի մարդու վառ հիշատակը: Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել հանգուցյալ նախագահի և այս սարսափելի աղետի հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Իրանի ողջ ժողովրդին մաղթում եմ հոգու տոկունություն»։ |