Չելյաբինսկի մարզի Մ-5 մայրուղու վրա տեղի է ունեցել վթար: Hyundai Sonata-ն դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել բեռնատարին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Hyundai-ն վարող 41-ամյա տղամարդը արգելված տարածքում վազանց կատարելիս դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, որից հետո տեղի է ունեցել բեռնատարի հետ ճակատային բախում, որի ղեկին 39-ամյա տղամարդ էր:
Պատահարի հետևանքով մարդատար մեքենայի վարորդը և ուղեւորը հոսպիտալացվել են:
Hyundai ավտոմեքենայի մեջ են եղել Հայաստանի բնակիչներ, բեռնատարը վարել է Բաշկորտոստանի բնակիչ:
Այլ մանրամասներ չեն հայտնում: