▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուստամյանը բացառում է, որ կալանավորվելիք պատգամավորը ՀՅԴ խմբակցությունից է

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացառում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած կաշառքի գործով կալանավորվելիք պատգամավորը Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցությունից է:

«Եթե այդպիսի բան լիներ մեզ մոտ, մենք վաղուց կիմանայինք: Ես ամբողջությամբ բացառում եմ, որ դա կարող է վերաբերել մեր խմբակցության որևէ անդամի»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ մանդատը չպետք է դառնա հնարավորություն՝ ոչ անօրինական գործունեություն ծավալելու համար. «Եթե ներկայացվի համապատասխան գործ, տեղեկություն և, եթե համոզվենք, որ դա ճիշտ է, մենք երբեք չենք խոչընդոտի, որ քննությունն ամբողջական լիարժեք իրականացվի»:

 

 

 

 

 

 

Ա.Ռուստամյանը նկատեց, որ Փաշինյանը չափազանց լավ է տիրապետում քննվող գործերի մանրամասներին, ինչը անհանգստացնող է:

Թե ո՞վ է այդ պատգամավորը, Ա.Ռուստամյանը հրաժարվեց վարկածներ առաջ քաշել. «Դա անշնորհակալ գործ է լինելու»:

Կարդացեք նաև՝ Սա լինելու է 3-րդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը` պատգամավոր է կալանավորվելու. Փաշինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее