168.am-ը գրում է. Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ դեռ շուտ է ասել` կառավարության կազմը արմատապես է փոխվո՞ւմ, թե՞ որոշ դեմքեր են ձևափոխում, քանի որ բավականին լուրջ կադրային սով գոյություն ունի: Ա. Ադիբեկյանը չի կիսում այն տեսակետները, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ նախագահ Սերժ Սարգսյանը կամաց-կամաց իշխանությունը հանձնում է Ռոբերտ Քոչարյանին. «Եթե Սերժ Սարգսյանը ցանկանա հանձնել, դրա համար կան ավելի պարզ և կարճ ճանապարհներ: Նման բազմաքայլ շախմատային հնարք կիրառել պետք չէ: Հետո մի մոռացեք, որ երբ Ռոբերտ Քոչարյանը եկել է, նա եկել է արդեն իր թիմի մասն է կազմել, ոչ թե ինքն է այդ թիմը ձևավորել: Հանրապետական կուսակցությունն արդեն կար, նա ընդամենը դարձավ նրանց առաջնորդը ու երբ գնաց, նրա երկրորդ առաջնորդը մնաց տեղում: Սերժ Սարգսյանը իրազեկ էր, բոլոր ընդունվող որոշումներում մասնակից էր, ինքը բազմաթիվ պայմանագրեր է կնքելբ երբ Ազգային Անվտանգության խորհրդի նախագահ էր: Այսօր մենք Սերժ Սարգսյանի կողքին չենք տեսնում նրա նմանակը, որն ուներ Ռոբերտ Քոչարյանը: Սա բավական լուրջ խնդիր է»,- ասել է Ա. Ադիբեկյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում