Իշխանության անլրջության հետևանք էր նաև, որ Լոնդոնում տեղի չունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը: Սրանք հանդիպումներին համաձայնում են միայն այն ժամանակ, երբ պատրաստ են հերթական զիջումներին, այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը: «Հանդիպումներին գնան, ասելու բան չունեն, գիտեն, որ միակողմանի զիջումների հերթական հանձնարարությունն են ստանում: Հիմա Ալիևն ասել ա` Սահմանադրությունդ փոխի, քանի չես արել, ես քեզ հետ խոսելու բան չունեմ: Սա էլ ասում ա` գիտե՞ս, շեֆ, կլնի՞ 26 թվին իշխանությունը զավթեմ, նոր փոխեմ, նա էլ ասում ա` չէ, աշխարհում իրավիճակ ա փոխվում, հիմա արա»,- ասաց Ղազարյանը: Հայ-թուրքական օրակարգ գոյություն չունի, ոչինչ սպասել պետք չի, հավելեց Էդգար Ղազարյանը: |
«Սա Ալիևին ասում է՝ շե'ֆ, կլինի՞ ընտրությունից հետո Սահմանադրությունը փոխեմ, նա էլ ասում է՝ չէ». Ղազարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet