▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա արդեն բեսպրեդել է. Փոստանջյանն ԱԺ-ում թերթիկներ էր բաժանում

ԱԺ-ում քննարկում են ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ փաստաթուղթը: Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին պատգամավորները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ինչպես ինքը նշեց, 44 հարցից տվեց 4-ը՝ նշելով, որ  բաներ ասվեցին, որոնք տնտեսագիտության հետ կապ չունեն:

«Ասացիք, որ ԵՏՄ-ին միանալը 2-3 տոկոս տնտեսական աճ  կտա: Ինչքան պետք է աճեինք, 2 տոկոս ավել կաճենք: Սրա մասին Կառավարությանն ասե՞լ եք: Ինչպե՞ս եք ապացուցում, որ նոր ներդրումներ կլինեն: Ի՞նչ մեթոդներով եք հաշվել առավելությունը: Եվ, ի՞նչ է նշանակում, որ սրանից հետո ՀՀ-ում կներդնեն ավելի շատ, քանի որ ներկայացնում ենք 180 մլն դոլարանոց շուկա»,-հարցրեց պատգամավորը:

Կարայանը պատասխանեց, որ հաջորդ տարվա ՀՀ բյուջեով կանխատեսում են 4.1 տոկոս տնտեսական աճ: Իսկ տնտեսական այն աճերը, որոնք մենք կանխատեսում ենք ԵՏՄ մտնելով, կկազմեն ՀՆԱ-ի 1.2-2.5 տոկոսը: Դրա արդյունքները շոշափելի կլինեն սկսած 2016թ.-ից: Իսկ ներդրումներ իրականացնելու համար մի քանի պայմաններ են անհրաժեշտ: Միանալով ԵՏՄ-ին՝ կունենանք սպառման 170 միլիոնանոց շուկա»:

Մինչ Հրանտ Բագրատյանը կարձագանքեր փոխնախարարին, այդ ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատգամավորների շարքերով անցնում ու հերթով բոլորին  թերթիկներ էր բաժանում:  «Դադարեցրեք ձեր գործողությունները, թռուցիկներ բաժանելը ապօրինություն է: Լավ շարունակեք, պարոն Կարայան, միևնույն է՝ տեղ չի հասնում»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը թերթիկներ տվեց նաեւ ԱԺ նախագահությանը: «Սա արդեն բեսպրեդել է»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:

Մինչ Հրանտ Բագրատյանը կարձագանքեր փոխնախարարին, այդ ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատգամավորների շարքերով անցնում ու հերթով բոլորին  թերթիկներ էր բաժանում:  «Դադարեցրեք ձեր գործողությունները, թռուցիկներ բաժանելը ապօրինություն է: Լավ շարունակեք, պարոն Կարայան, միևնույն է՝ տեղ չի հասնում»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը թերթիկներ տվեց նաեւ ԱԺ նախագահությանը: «Սա արդեն բեսպրեդելն է»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее