▲ Դեպի վեր

Воскресенье, 16.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառակություն է»

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրին։ «Փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց դատելով հայտարարություններից, մի քանի բան ակնհայտ է․ այնտեղ խոսք չկա Արցախի մասին, արցախահայության՝ իրենց տները վերադառնալու իրավունքի մասին, մեր գերիների ազատ արձակման մասին, նույնիսկ խոսք չկա Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ ՀՀ տարածքից դուրս գալու մասին։ Կարելի է ասել, որ սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառակություն է»,- նշել է նա։

Անկախ նրանից, թե բովանդակությունն ինչ է, կարելի է արդեն ասել, որ սա Հայաստանի համար տիեզերական  մասշտաբի խայտառակություն է: 

«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ-ն ու Ադրբեջանն արդեն համաձայնության են եկել Խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ։ Ես իհարկե փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց մի քանի բան ակնհայտ է, որ այնտեղ խոսք անգամ չկա Արցախի մասին, խոսք անգամ չկա արցախահայության իրենց տները վերադառնալու իրավունքի մասին․ խոսք չկա մեր գերիների, պատանդների ազատարձակման մասին, նույնիսկ խոսք չկա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու մասին: Ես այդ բովանդակությունից ուզում եմ մի հարցի անդրադառնալ, որը գոյություն ունի այնտեղ,  որովհետեւ ե՛ւ ԱԳ նախարարը ե՛ւ Փաշինյանը դա հաստատել են, որ Հայաստանը զիջել է, եւ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետ կանչեն միջազգային դատական ատյաններից բոլոր հայցերը: Ես ծանոթ եմ մի հայցի մասին, որը կարծում եմ, որ Ադրբեջանի հիմնական նպատակն է դրա չեղարկումը, որովհետեւ այդ մի որոշումը Ադրբեջանի համար մեծ գլխացավանք է: Դա 2023 թվականի նոյեմբերի Արդարադատության միջազգային դատարանի որոշումն է, որտեղ պարտադրում է Ադրբեջանի ապահովել, թույլ տալ արցախահայությանը ապահով եւ անվտանգ հետ վերադառնալ իրենց տները, իրենց հայրենիք: Հավատացեք, որ սա մինչեւ հիմա էլ Ադրբեջանի համար եղել է գլխացավանք եւ հետո էլ լինելու է մեծ գլխացավանք հետագայի համար»,-ասում է նախկին արտգործնախարարը:

Օսկանյանը նշում է, որ Արցախի հարցերով հանձնախմբի անդամ է եւ կարող է արձանագրել շատ մեծ դրական արդյունքներ եւ բոլորի հիմքում միջազգային դատարանի որոշումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее