Ծրագրավորող Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանական պետական պրոպագանդայի մաս հանդիսացող Minval լրատվականի գլխավոր էջին տեղադրվել է «Ճակատագրական սեպտեմբեր Երևանի համար. «Երկաթե բռունցքը» պատրաստ է, եկել է վտարանդի իշխանություն ստեղծելու ժամանակը» վերնագրով հոդված, որը ամբողջությամբ նոր պատերազմով ամբողջ Հայաստանը գրավելու սպառնալիք է»։ *** Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» Իլհամ Ալիևը կոչում է Հայաստանի ներկայիս ողջ տարածքը։ Ողջ պետական ապարատն ու դիվանագիտական ներուժն օգտագործվում է Հայաստանի պետության ու տարածքի հաշվին ադրբեջանցիների համար գոյություն չունեցող «պատմական հայրենիք» կառուցելու ուղղությամբ։ Այդ նախաձեռնությունը պաշտոնապես սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 24-ին երկու ամիս անց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ալիևը պատասխանը Հայաստանի տարածքը «Ադրբեջան» հռչակելն էր։ Ոչ մի հետևություն չարվեց, արդեն երկու տարի է այդ քաղաքականությունը անարձագանք է մնում Երևանի կողմից։ Իսկ հետևանքներն էլ գնալով ավելի վտանգավոր են դառնում։ Եթե ՀՀ-ում լիներ պետականամետ կառավարություն, ապա այս թեզը կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ։ Բայց երբ իշխանության առաջնահերթությունը խաշլաման է, այդ իշխանությունից որևէ բան ակնկալելն անմտություն է․․․»,- գրել է ադրբեջանագետը։
|
«Սա նոր պատերազմով ամբողջ Հայաստանը գրավելու սպառնալիք է». Սամվել Հայրապետյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet